Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ՀՅԴ-ի համար շարունակում է անընդունելի մնալ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը

ՀՅԴ-ի համար շարունակում է անընդունելի մնալ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը
20.10.2020 | 16:03

ՀՅԴ-ի համար շարունակում է անընդունելի մնալ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը՝ հայտարարել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Դաշնակցության համար անընդունելի է առանց Արցախի անկախության ճանաչման հակամարտության լուծման որևէ տարբերակ։ Դաշնակցության համար անընդունելի է հարցի փուլային լուծման շրջանառվող որևէ տարբերակ», - ասել է Սաղաթելյանը։


Նա ընդգծել է՝ այս պատերազմում չհաղթելու իրավունք չունենք։ «Մենք պատասխանատու ենք մեր սերունդների առաջ, մենք այս պատերազմում մեծ ու ծանր գին ենք վճարել, մենք պետք է հաղթենք, սա մեր պետության գոյության հարցն է, մենք այս ժամանակահատվածում, այս օրերին ծանր կացության մեջ ենք, բայց սա պետք է հաղթահարենք, մենք մեր պատմության ընթացքում, հենց նաև արցախյան ազատամարտում շատ ավելի ծանր օրեր ենք ունեցել ու միասնաբար հաղթահարել ենք: Սա է ճանապարհը, մենք պետք է բեկում մտցնենք ռազմաճակատում ու գնանք դեպի հաղթանակ, այլ տարբերակ պարզապես չկա», - ասել է Իշխան Սաղաթելյանը:

Դիտվել է՝ 2491

Մեկնաբանություններ